Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան

Հունիս 22,2023 22:07

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ բարեկամներ

Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44 ամյա Արման Բարսեղյանը։

Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։

Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական ու անժամանակ մահվան բոթը ստանալուց հետո։

Սիրտդ չդիմացավ՝ որդուդ ողբերգական մահից հետ։

Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը։

Թող լույս իջնի շիրիմիդ, եղբայր ջան․․․

Մարդկայնորեն ին համար շոկային իրավիճակ է, և դժվար է որևէ բառ ասել․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930