Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու թեև Փաշինյանը չմանրամասնեց, բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր». Իոաննիսյան

Հունիս 27,2023 13:53

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափակումներ: Ու թեև վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց, բայց բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր:

Սահմանափակողը հրթիռները մեզ հատկացրած (վստահ չեմ, որ տեղին է «վաճառած» եզրույթը) Ռուսաստանն էր:

Ընդորում, եթե չլիներ ռուսական կողմի այդ սահմանափակումը, Գյանջայի օդակայանի հարվածը կարողանայինք հասցնել հենց «Իսկանդերով» և ոչ՝ նվազ ճշգրտություն ունեցող «Սկադով», որի արդյունքում վրիպեցինք ու ռազմական օդակայանի տեղը քաղաքացիական շենք պայթեցրեցինք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930