Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ԱԻՆ արդեն նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նա, փաստորեն, որպես արտակարգ իրավիճակների նախարար, գործադիրի նիստում վերջին անգամ էր մասնակցում։
Հիշեցնենք, որ հունիսի 31-ին ԱԻՆ-ն ու ՆԳՆ-ն միավորվելու են որպես մեկ գերատեսչություն։
«Սա նույնպես բարձր պատասխանատվության վստահությունն է, որովհետեւ Երեւանի ընտրությունները կարեւոր են, եւ ես լինելով ՔՊ վարչության անդամ, վաղվանից ղեկավարելու եմ շտաբը»,-ասաց Փամբուխչյանը։
Դիտարկմանը, որ ՔՊ-ն վերջին հարցումներով ցածր վարկանիշ ունի, Փամբուխչյանը պատասխանեց՝ մեր կատարած աշխատանքներով եւ տեղեկություններով ՔՊ-ն ունի բավականին մեծ վարկանիշ՝ ի դեմս Տիգրան Ավինյանի։
Կարդացեք նաև
Մեկ այլ դիտարկմանը, թե կան համայնքներ, որտեղ ՔՊ-ն պարտվել է, Փամբուխչյանն ասաց՝ նորմալ է, որ որոշ համայնքներում պարտություն են տարել․ «Քանի որ մենք մտնում ենք ազնիվ պայքարի մեջ, չկեղծելով ընտրությունները, նորմալ է, որ մի տեղ հաղթում ենք, մի տեղ՝ պարտվում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ