Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Երևանում. Շախմատի տան մոտ ոստիկանները կանխել են մականունավոր երիտասարդների «ռազբորկան». բերման ենթարկվածների մեջ են «Շտիռլիցը», «Չերչիլը», «Ռեմբոն», «Վանդամը» և «Ձենով Օհանը». shamshyan.com

Հուլիս 05,2023 23:33

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին, խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և Ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում:

Ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվում ոստիկանության Մարաշի բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնն են Երևանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն և 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն:Նշված անձինք այնուհետև ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, նրանց ընկերական շրջապատում դիմում են՝ «Շտիռլից», «Չերչիլ», «Ռեմբո», «Վանդամ» և «Ձենով Օհան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31