Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ. «Հրապարակ»

Հուլիս 07,2023 10:23 Share

Իսկ վերջին օրերին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ուղղակի արշավ են սկսել Թամազյանի դեմ եւ հիմնականում հղում անելով անանուն աղբյուրներին՝ հրապարակում են համայնքի ղեկավարի թույլ տված ապօրինությունները, որոնք իբր բացահայտվել են մարզպետարանի ստուգումների արդյունքում։

«Հրապարակված տեղեկությունները ստահոդ են, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական պատվեր է։ Երեւի Արեն Մկրտչյանը չի կարողանում մարսել պարտությունը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով «չարաշահումների» մասին լուրերին՝ ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Բայց ստուգումներ եղել են:

Պարզվում է՝ համայնքապետարանում ստուգումներ սկսելը նախապատմություն ունի: Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդի է այցելել Լոռվա մարզպետը, խոշորացված համայնքի ղեկավար Թամազյանը հրաժարվել է Արամ Խաչատրյանի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների հետ համայնքում շրջայցի մասնակցել, ըստ էության` չի դիմավորել նրան, եւ մարզպետը չի մարսել այդ անարգանքը՝ դա ընդունելով որպես իր նկատմամբ ծանր վիրավորանք: Եվ անմիջապես պատկան նախարարությանը դիմում է գրել՝ Ալավերդում ստուգումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Թամազյանը մեզ պատմեց, որ զրուցել է մարզպետի հետ, բայց չի ցանկացել շրջել տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ։ «Ես շրջայցի ժամանակ մոտեցել եմ պարոն մարզպետին, նրա հետ եղել են նաեւ քաղաքական իր կուսակիցները՝ մոտ 30 հոգի։ Ես տարակուսած էի` նման շրջայց երբեք չեմ տեսել, դա ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, այդ իսկ պատճառով պարոն մարզպետին ասել եմ՝ եթե կուզեք, միասին շրջայց անենք, եթե չէ, դուք ձեր նախընտրական շրջայցն արեք։ Նույն օրը երեկոյան մեր խմբակցության ավագանիներին, ինչպես նաեւ՝ իրենցից որոշ մարդկանց ծանուցագրեր են եկել՝ կանչելով 25-օրյա զորահավաքին, ոստիկանության հետ միասին բերել են ծանուցագրերը, կարծում եմ՝ փորձում էին այնպես անել, որ ավագանու նիստեր չլինեին, կամ էլ քանի որ ունենք մեկ մանդատի տարբերություն, գուցե համամասնություն փոխեին»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ավագանու ծանուցված անդամներն անցել են բժշկական «կամիսիա», եւ պարզվել է, որ պիտանի չեն զորահավաքին մասնակցելու։

Թամազյանը նշեց, որ համայնքապետարանում, ըստ նախատեսվածի, ստուգումներ պետք է իրականացվեին տարվա չորրորդ եռամսյակին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն մարզպետն իր այցից հետո դիմել է ՏԿԵ նախարարությանը եւ ստացել արտահերթ ստուգումների թույլտվություն երկրորդ եռամսյակի համար եւս:

Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31