Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ յուրաքանչյուրիդ. միասին պայքարենք Արցախը փրկելու համար. Միքայել Վիրաբյան

Հուլիս 14,2023 16:23

Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։

Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։

Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։

Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։

Վաղը ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբում (Երևան, Աբովյան 9), ժամը 12:00-ին տեղի կունենա բաց քննարկում. մեր հավաքների մեկնարկը հուլիսի 17-ն է։

Եվ այսպես, հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին՝ հանդիպում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև (Պետրոս Ադամյան 14): Մեր պահանջը ներկայացնելուց հետո, կշարժվենք դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13):

Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։

Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք:

Միքայել Վիրաբյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31