Լրահոս
Օրվա լրահոսը

1260 հոգի 2 դրական գնահատական է ստացել, սակայն դուրս մնացել մրցույթից. Կարո Նասիբյան

Հուլիս 20,2023 14:53

«Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը, եւ արդյունքներն արդեն հրապարակված են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: «Բուհ դիմածների ընդհանուր թիվը 13314 է, միայն միասնական քննություն հանձնողների թիվը 10966 է: 2023թ բուհերի ընդունելության մրցույթում՝ ներառյալ նաեւ ներբուհական մասնագիտությունները, ընդունվածների թիվը 9147 է: Անվճար տեղեր հատկացված էին 2128 հոգու համար, ընդունվել են 1782–ը, վճարովի տեղերի թիվը 15984 է, ընդունվել է 7242 դիմորդ»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Անդրադառնալով միասնական քննությունների մրցույթին՝  նա նշեց, որ 7355 հոգի բուհ է ընդունվել, որից 1451-ը՝ անվճար, վճարովի` 5799:  Միասնական քննություններից 2 դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների թիվը 1260 է: Նա տեղեկացրեց, որ կան դիմորդներ, որոնք մասնակցել են քննություններին, սակայն մասնագիտություն չեն հայտագրել, նրանց թիվն էլ 366 է:

Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ հուլիսի 19-ից սկսել է լրացուցիչ մրցույթի փուլի հայտագրման գործընթացը, եւ հուլիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք, որոնք ունեն 2 դրական գնահատական եւ դուրս են մնացել մրցույթից, կարող են հայտագրվել թափուր տեղերի համար եւ մասնակցել լրացուցիչ մրցույթին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31