Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի ժողովուրդը դա ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներն են, որոնց կյանքի երաշխավորը շարունակում է մնալ ՀՀ-ն. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Հուլիս 20,2023 19:15

Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ

Անկախ այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ ներկայիս թուրանամետ, անողնաշարավոր իշխանությունը, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Շառլ Միշելը, ինչպես նաեւ բոլոր եվրոպական պաշտոնատար անձինք պետք է լավ ընբռնեն, որ

  1. Քաղաքակրթական ամբողջը, որին Արցախի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բնակչությանը առաջարկում են ինտեգրվել, դա ժողովրդավարական բազմամշակութային արժեհամակարգ դավանող Եվրոպան չէ, այլ սեփական բնակչության նկատմամբ բռնակալական, քնած հայ սպային գլխատողին հերոսի կոչում շնորհող, ռասիստական քաղաքականություն վարող եւ բիրտ ուժի կիրառմամբ ագրեսիա իրականացնող, այսպես կոչված Թուրանն է:

Արցախի «ինտեգրումով» Ադրբեջանին հայ ժողովրդի «ինտեգրումը» Թուրանին ոչ թե ավարտվում, այլ սկսվում է:

Վկան Հայաստան 300 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին բանակցություններն են:

  1. Ի պատասխան «ինտեգրման» խոսակցություններին՝ Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի անդամները հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհահատվածում ակցիա իրականացրեցին` բետոնե արգելապատնեշներով փակելով Ասկերան-Ակնա ճանապարհը:

Սա արցախցի հայերի ողջունելի հստակ «ոչ» պատասխանն է Ադրբեջանի կազմում ինտեգրվելուն:

  1. Բերձորի միջանցքի բացումը այլընտրանք չունի։

Արդարադատության միջազգային դատարանը իր 2023 թվականի փետրվարի որոշմամբ (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատել է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։

«Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը ոչ միայն չի օգնում, այլեւ լեգիտիմացնում է Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմի կողմից արցախցի հայերի նկատմամբ վարվող էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը:

  1. Արցախի ժողովուրդը դա ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներն են, որոնց կյանքի երաշխավորը շարունակում է մնալ ՀՀ-ն:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31