Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զօրակազմի հեռացումը կ՛ենթադրէ նախ թրքական զօրախումբի հեռացում եւս, ինչպէս նաեւ տարածաշրջանային համագործակցութեան կեդրոնի չեղարկում. «Ազդակ»

Հուլիս 21,2023 13:04

Մոսկուայի արձագանգը կամ պատասխանը Էրտողանի յայտարարութեան, թէ` ռուս խաղաղապահները պէտք է հեռանան Արցախէն համաձայնուած ժամկէտի աւարտին, անմիջական չէր:

Զախարովան կը պատասխանէ, որ Անգարան ընդհանրապէս եռակողմ համաձայնութեան համաձայն չէ:

Մոսկուայի ներկայացուցիչը անշուշտ չի բաւարարուիր Թուրքիոյ անհամաձայն ըլլալու յիշեցումով: Կը վերահաստատէ, որ ռուսական խաղաղապահ զօրակազմը կը շարունակէ կարեւոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի մէջ, որուն հիմնական գործառոյթը հրադադարի եւ ռազմական գործողութիւններու դադրեցման վիճակի պահպանումն է:

Աղտամի կեդրոնը տարածաշրջանային համագործակցութեան տարողութիւն ունի, որովհետեւ ռուս-թուրք համաձայնութեամբ կայացած համատեղ խաղաղապահ գործունէութիւն է: Էրտողանի զգուշացումը ուրեմն այդ համակարգուած տարածաշրջանային գործակցութեան հարուած է: Աւելի՛ն: Այս ձեւով Մոսկուայի ներկայացուցիչը կ՛ըսէ, թէ բացառապէս միայն ռուսական խաղաղապահ զօրակազմի հեռացման խնդիր չի կրնար դրուիլ առանձին: Ռուսական զօրակազմի հեռացումը կ՛ենթադրէ նախ թրքական զօրախումբի հեռացում եւս, ինչպէս նաեւ տարածաշրջանային համագործակցութեան կեդրոնի չեղարկում:
Հիմա զգուշացումը Մոսկուան է, որ կ՛ուղղէ Անգարային: Չկայ ռուսական զօրակազմի հեռացում, այնքան ատեն որ լարուած իրավիճակ է. հեռացումի պարագային անիկա չի կրնար ըլլալ միակողմանի: Թրքական զօրախումբը եւս պէտք է ցտեսութիւն ըսէ Հարաւային Կովկասին, ուր մուտք գործած էր ռուսական համաձայնութեամբ:

«Ա.»

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31