Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան․ «Հայ համայնքներ իմ այցերը չեն բոյկոտվում․ 50-60 հանդիպումից մեկի ընթացքում խուլիգանական ակցիա են կազմակերպել»

Հուլիս 27,2023 14:26

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե իր այցերը հայ համայնքներ բոյկոտվում են, պնդեց՝ նման բան չկա, իր այցերը չեն բոյկոտվում։

Սինանյանի խոսքով․ «Ես անցյալ տարի նվազագույնը 50-60 հանդիպում եմ ունեցել, որոնցից մեկի ընթացքում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա։ Հիմա 50-60 հանդիպումների մեջ մեկ օրինակ եք բերում ու ասում ՝ այցերը բոյկոտում են։ Իրականությունից կտրված եք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍՏՈՒՄ ԵՍ:
    Սփյուռք, ռուսական, արևմտյան, արևելյան, հյուսիսային ու հարավային, ԲՈՅԿՈՏԵՆՔ նիկոլական ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ինչպես այն վիրավորում, բոյկոտում է արցախահայությունը, սփյուռքը:
    Ուրիշ ճար չկա, այս ստահակներից պետք ա ազատվել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31