Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեր ցանկությամբ, միամիտ էդպես ստացվել է»․ Շահումյանի համայնքապետը կեղծ տեղեկությամբ փաստաթուղթ է կազմել

Օգոստոս 07,2023 23:15

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները ստացել են ահազանգ, որ Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի ղեկավար Սերժիկ Բաբայանը նույն համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Ն. Կ-ի հետ համատեղ՝ իր իշխանական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերին օգտագործելու միջոցով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող, շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով՝ Շահումյան բնակավայրի բնակիչներից մեկին տրամադրել են ակնհայտ կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք:

Նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ քր. օր. 441-րդ հոդ. 2-րդ մասի 5-րդ կետի և 445-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Սերժիկ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում կատարվածը համարեց թյուրիմացության, ոչ թե դիտավորության արդյունք: Մեր հարցին՝ ինչն է թյուրիմացություն համարում, պարոն Բաբայանն ասաց՝ կլինի՞ չպատասխանեմ. «Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը, որովհետեւ մտածված չի եղել: Թյուրիմացություն է եղել, մասնագետները նայել են այդ կառուցած գիծը, չի երեւացել, որ բարձրավոլտ է, դա է ամբողջ խնդիրը: Չեմ էլ իմանում՝ ինչ շինություն է: Էլ ոչինչ չունեմ ավելացնելու, ոչ մեր ցանկությամբ, միամիտ էդպես ստացվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031