Լրահոս
Օրվա լրահոսը

Արբած վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան էլ հետախուզման մեջ էր. Shamshyan.com

Օգոստոս 08,2023 12:40

Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» անվանումը։

ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Hummer մակնիշի 77 NN 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով նախկինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել, շարունակում է ոչ միայն վարել ավտոմեքենան, այլ նաև չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։

Երեկ հերթական օպերատիվ տեղեկություններ է ստացվում ՊԾ Երևան քաղաքի գնդում, որ նշված Hummer-ը Աշտարակի խճուղում երթևեկում է հանդիպակաց գոտիով։

Պարեկները կանգնեցնում են Hummer-ը, սակայն նա մի պահ շարունակում է վարել այն, ապա վարորդը Hummer-ը կանգնեցնում, դուրս է գալիս ավտոմեքենայից և վազում դեպի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետ։

Պարեկները, երբ փորձում են ավտոմեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, Hummer-ի վարորդն ու նրա ընկերները փորձում են համոզել, մի պահ նաև խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին, որպեսզի Hummer-ը չտեղափոխվի «պլաշադկա», սակայն՝ ապարդյուն։

Պարեկները Hummer-ը տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վաղիկ Ասատրյանը ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ավտոմեքենան էլ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031