Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ինչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը»․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան

Օգոստոս 08,2023 20:36

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում տեղեկացնում է

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում ասել է՝

«120,000 թիվը խիստ չափազանցված է: Մեր տեղեկություններով Ղարաբաղում 50,000 մարդ է ապրում, որոնցից 10,000-ը ՀՀ զինված ուժերն են»:

❌«Ադրբեջանն առաջարկում է սննդի փոխադրում Ղարաբաղի հայ բնակչության հիմնական մարդասիրական կարիքները բավարարելու համար՝ օգտագործելով նաև Աղդամից և Ֆիզուլիից եկող ճանապարհները: Բայց Ղարաբաղի հայերը կտրականապես հրաժարվում են, և դա դժվար է բացատրել»:

❌Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ինչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը ՝ Լաչինով, թե Աղդամից, թե Ֆիզուլիից։ Հիմնական բանը այն է, որ կարողանանք ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները: Բայց առկա է հարցի արհեստական քաղաքականացում ՝ Ադրբեջանի վրա դրսից ճնշում գործադրելու նպատակով։

 

Ադրբեջանցի պաշտոնյան ուղղակի խոստովանում է, որ իրենք փակել են Լաչինի միջանցքը իրենց պայմանները Արցախում ապրող հայերին պարտադրելու համար: Այսինքն՝ մարդկանց սոված են պահում՝ ճնշում գործադրելու համար: Նման «խոստովանական» ցուցմունքներ Ադրբեջանում անում են բոլորը՝ Ալիևից սկսած մյուսներով վերջացրած: Ցավոք, ՀՀ իշխանությունները չեն օգտվում այս բացառիկ ցուցմունքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031