Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Ավանեսյան․ «Երջանիկ կլինեմ, եթե դուստրս՝ Էլինան, հանդես գա Հայաստանի դրոշի ներքո»

Օգոստոս 10,2023 19:42

Վերջին շրջանում լրահոսում  ավելի ու ավելի հաճախ է  հայտնվում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող  20-ամյա հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի անունը, որը կարճ ժամանակում ներխուժել է WTA-ի 100 ուժեղագույնների ցուցակ եւ տեղ է զբաղեցնում 65-րդ հորիզոնականում։ Էլինան այս տարի զարմացրել է թենիսի մասնագետներին՝ Roland-Garros 2023-ում հասնելով 1/8 եզրափակիչ։

Sportball24.com-ի լրագրողը զրուցել է Էլինայի հոր՝ ծնունդով Արցախից Արարատ Ավանեսյանի հետ, որը, պատասխանելով հարցին, թե ներկայումս տիրող իրավիճակում, երբ բազմաթիվ միջազգային ֆեդերացիաներ հրաժարվում են մուտքի վիզա տրամադրել ռուսաստանցի մարզիկներին եւ չեն ընդունում Ռուսաստանի դրոշը, մտածե՞լ են, արդյոք, Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին, ասել է․ «Ցավոք, աշխարհում ամեն բան հանգիստ չէ, եւ դա անդրադառնում է նաեւ սպորտի վրա։ Իհարկե, լավ կլիներ, որ Էլինան հանդես գար Հայաստանի դրոշի ներքո: Ես դրա համար միայն ուրախ կլինեի։ Բայց Էլինան արդեն հասուն աղջիկ է  եւ շատ հարցերում ինքնուրույն է որոշում կայացնում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031