Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը հիշատակվել է Ավինյանի անունը․ «Անկախ դիտորդ» դաշինքի ուսումնասիրության արդյունքները

Օգոստոս 22,2023 17:45

Անկախ դիտորդ դաշինքը իրականացրել է հանրային աղբյուրներից ֆինանսավորում ստացող տեղեկատվական երեք հարթակների մշտադիտարկում՝

Առաջին լրատվական ալիք

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

Անկախ դիտորդի նպատակն էր պարզել՝ արդյոք այդ հարթակներում իրականացվող լուսաբանումը օգտագործվում է ընտրություններում Տիգրան Ավինյանին մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով:

Այս հարցին պատասխանելու նպատակով՝ հաշվել ենք 2022թ․ սեպտեմբերից (Տիգրան Ավինյանի նշանակումից հետո) մինչև 2023թ․ հուլիս ամիսներին Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Երևանի քաղաքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանի, Գևորգ Սիմոնյանի, Ստեփան Մաչյանի և Սուրեն Գրիգորյանի վերաբերյալ հիշատակումները վերոնշյալ հարթակներում:

Երևան քաղաքի պաշտոնական կայքում

Տիգրան Ավինյանը հիշատակվել է 66 անգամ,

Հրաչյա Սարգսյանը՝ 66 անգամ,

Լևոն Հովհաննիսյանը՝ 49 անգամ

մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 26 անգամ:


Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսաբանումներն ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի են։ Այս դեպքում լուսաբանումներ են համարվել նաև տեսանյութերում և լուսանկարներում նրանց հայտնվելը։

Տիգրան Ավինյանը հիշատակվել է 147 անգամ,

Հրաչյա Սարգսյանը՝ 126 անգամ,

Լևոն Հովհաննիսյանը՝ 92 անգամ,

մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 50 անգամ:

Առաջին լրատվականի կայք

Առաջին լրատվականի պաշտոնական կայքում ուսումնասիրվել են հոդվածներ պարունակող հրապարակումները։ Այստեղ հիշատակումների քանակային տարբերությունն էլ ավելի ցայտուն է:

Տիգրան Ավինյանը հիշատակվել է 60 անգամ,

Լևոն Հովհաննիսյանը՝ 4 անգամ,

Հրաչյա Սարգսյանը՝ 19 անգամ,

մյուս երեք տեղակալներից միայն Սուրեն Գրիգորյանը՝ 2 անգամ:

Անկախ դիտորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031