Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան․ «Մտնում ենք հրապարակները ողողելու փուլ»

Օգոստոս 25,2023 00:15

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցած ԱԺԲ անդամներն ու աջակիցները նշեցին, որ համաժողովրդական համախմբումն սկսվել է եւ այն այլեւս անկասելի է։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնելով, որ ինքը եղել է 1992 թվականին  Շուշին ազատագրողներից եւ Շուշիի առաջին բնակիչներից մեկը, այս շարժմանը ավելի ակտիվ միանալու կոչով դիմեց վերջին երեք տարիներին հարկադրաբար  իրենց բնակավայրերը լքած արցախցիներին։ Նա հայտարարեց, որ սկսվում է գործող վարչակազմի հեռացման պայքարի նոր փուլ եւ այսօրվանից հրապարակները պետք է ողողվեն մարդկանցով։

«Մենք տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը իշխանությունից։ Եվ մեր նպատակին հասնելու ենք հնարավորինս  անցնցում։ Ժողովրդի կամքին հակադրվել ոչ մի քաղաքական ուժ չի կարող, դա լինի Փաշինյանը, թե Փաշինյանին բերողները, հանձինս Էրդողանի եւ Ալիեւի», ասաց նա։

Հանրահավաքի ավարտին մասնակիցները քայլերթ իրականացրին մայրաքաղաքի փողոցներով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031