Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուշաբթի օրվանից կմեկնարկի սոցիալական որոշ խմբերին մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի տրամադրումը․ ԱՀ պետնախարար

Օգոստոս 26,2023 14:28

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները․ դրանք կմեկնարկեն երկուշաբթիից։

Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:

Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031