Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է սա լինել Պրիգոժինի կողմից կազմակերպված խաբեություն»

Օգոստոս 28,2023 10:54

JAMnews. Meduza-ի զրուցակցին, որը մտերիմ է ՌԴ նախագահի վարչակազմի հետ, Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը չի զարմացրել։

Իսկ Կրեմլի աղբյուրը չի բացառել, որ «Վագների» ղեկավարը ողջ է։

«Զգացողություն կար, որ խռովությունից հետո նա վատ ավարտ է ունենալու, նման բաները [Կրեմլում] չեն ներում», — ասել են Meduza-ին: Անանուն աղբյուրը նաև նշել է, որ ձախողված ապստամբությունից հետո «Պուտինը եզրակացություններ է արել և դադարել է Պրիգոժինին վստահելի և կառավարելի մարդ համարել»։

Կրեմլին մոտ կանգնած զրուցակիցը չի բացառել, որ Պրիգոժինը կարող էր ողջ մնալ. «Նա տրոլ է։ Տարբեր կառույցներում իրազեկիչներ ունի»։

Տարբերակ Նմանակներ

Ռուսական և միջազգային պարբերականները բազմիցս գրել են, որ Պրիգոժինն ու Ուտկինը «նմանակներ» ունեն։ Այդ մարդիկ պաշտոնապես փոխել են իրենց անձնագրերը և դարձել նրանց անվանակիցը։

Լրատվամիջոցները գրում էին, որ 2023 թվականի հունիսին հենց նմանակն էր մեկնել Լիտվա, երբ իրական Պրիգոժինն արդեն պատժամիջոցների տակ էր։

Պրիգոժինի մեկ այլ անվանակցի մասին հայտնի էր դարձել նրա՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվելուց հետո։

Քանի՞ «նմանակ» են ունեցել «Վագներ»-ի ղեկավարները՝ հայտնի չէ։ 2023 թվականի հունիսի վերջին ապստամբության փորձից հետո Պրիգոժինը հայտարարեց Բելառուս մեկնելու մասին։ Բայց նա գրեթե միաժամանակ հայտնվեց և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում, որտեղ, մասնավորապես, հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ։

The New York Times-ը հուլիսին հրապարակել էր Պենտագոնի այն վարկածը, որի համաձայն՝ Պրիգոժինը օգտագործում է «նմանակներին»՝ իր տեղաշարժը թաքցնելու համար։

Տարօրինակ հանգամանքներում զոհված հրամանատարների ցուցակ կա

«Դժվար է մոռանալ, որ պետական ​​ապարատի համար գոնե ինչ-որ չափով անհարմար դաշտային հրամանատարները, որոնք դավանում էին ոչ թե անձնական հավատարմություն իրենց վերադասին, այլ, այսպես կոչված, «Նովոռոսիայի» գաղափարին, ավարտեցին իրենց կյանքը նախատեսվածից շատ շուտ։ 2014 թվականի անջատողականներից ամենավառ կերպարները մահացել են, բայց նրանք մարտի դաշտում չեն զոհվել»,- ասում է BBC-ի լրագրող Անաստասիա Լոտարևան։

  • 2015 թ.-ին շարասյան հետ միասին գնդակահարվեց «ԼԺՀ պաշտպանության նախարար» Ալեքսանդր Բեդնովը, նույն ինքը՝ Բեթմենը,
  • Այսպես կոչված «Ուրվական» գումարտակի հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյին մեքենայում գնդակահարեցին նույն տարվա մայիսին,
  • 2015 թվականի դեկտեմբերին պայթեցվեց նրա գործընկեր Պավել Դրեմովը,
  • 2016 թ-ին պայթեցրին Motorola-յին,
  • 2017 թվականի սկզբին դաշտային հրամանատարին՝ «Գիվի» մականունով։ Վերջին երկուսը Դոնբասի անջատողականության հայտնի դեմքեր էին։
  • 2018 թվականի օգոստոսի 31-ին Դոնեցկի սրճարաններից մեկում պայթեցրին «ԴԺՀ»-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյին։

«Այդ դեպքերից ոչ մեկն ամբողջությամբ չի հետաքննվել, և կան տարբեր վարկածներ՝ սկսած ուկրաինացի զինվորականների գործողություններից մինչև վագներականների ձեռքով սպանություններ»,- ասում է Լոտարևան։

Միխայիլ Պոդոլյակ. «Սա Պուտինի ազդանշանն է»

«Ակնհայտ է, որ Պրիգոժինը ստորագրել է իր իսկ մահվան դատավճիռը այն պահին, երբ հավատացել է Լուկաշենկոյի տարօրինակ «երաշխիքներին» և Պուտինի՝ նույնքան անհեթեթ «ազնիվ խոսքին»։

Հեղաշրջման փորձից երկու ամիս անց Պրիգոժինի և Վագների թիմի ցուցադրական վերացումն ասպարեզից 2024 թվականի ընտրություններից առաջ Պուտինի ազդանշանն է ռուսական վերնախավին․ «Զգուշացե՛ք, անհավատարմությունը հավասար է մահվան»: Բայց սա նաև ազդանշան է ռուս զինվորականներին՝ «հատուկ ռազմական գործողության հերոսներ» չեն լինելու։ Եթե ​​դա ուկրաինական տրիբունալ չէ, ապա կլինի ԱԴԾ փամփուշտ»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031