Լրահոս
Օրվա լրահոսը

Միկա Բադալյանն ու Աշոտ Գեւորգյանը հարցաքննվել են

Սեպտեմբեր 08,2023 12:54

«Ողջ գիշեր իրականացվել են քննչական գործողություններ, ձերբակալվածերի հարցաքննություն են անցկացրել։ Միկա Բադալյանին եւ Աշոտ Գեւորգյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Նրանք 72 ժամով ձերբակալվել են», – այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Գորիսում 5 անձանց հետ միասին հրազեն, ապօրինի զենք-զինամթերթի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը։

Լիանա  Գրիգորյանը տեղյակ չէ թե ովքեր են այն 5 հոգին, սակայն նշեց, որ վստահորդների նկատմամբ թերեւս թյուրիմացությունն է եղել։

«Իմ սուբյեկտիվ տեսանկյունից կարծում եմ՝ պաշտպանյալներս կապ չունեն այդ միջադեպի հետ։ Պարզապես թյուրիմացություն է եղել»,-ասաց տիկին Գրիգորյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իլյա Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930