Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մեծ պահանջարկ է առաջացել, հանրապետության կեսն ինձանից նեղացած է, որ ֆուտբոլի տոմս չեմ կարողանում տալ»․ Կարեն Գիլոյան

Սեպտեմբեր 11,2023 12:46

Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին․ «Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ, որովհետեւ այսօր էլ ունենք ֆուտբոլ, եւ կարծում եմ՝ 30 հազարն այն թիվը չէ, որպեսզի մտածենք՝ ստադիոնում կլինեն երկրպագուներ, թե՞ ոչ»։

Կարեն Գիլոյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է ստադիոնին, դա հանապազօրյա խնդիր է։ Եվ Հայաստանի հավաքականի հպարտություն ներշնչող խաղի ֆոնին, այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ հանրապետության կեսը ինձանից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ։ Խնդրեմ, պատգամավորներից մեկը՝ նույնպես։ Բայց ստադիոնի չափն է այդքան, այնտեղ չի լինում ավելին տեղավորել։ Հուսամ, որ, այո, այդպիսի ստադիոններ մենք կունենանք, եւ այդպիսի ստադիոնում կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները»։

Կարեն Գիլոյանն իր խոսքում դիմեց նաեւ ԱԺ նիստին հետեւող աշակերտներին․ «Տրիբունայում նստած հարգելի աշակերտներ, ներողություն, յառուսում նստած, ասեմ, որ այսօր հաղթելու ենք, անպայման կերկրպագեք Հայաստանի հավաքականին»։

Կարեն Գիլոյանը ԱԺ նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի, հաշվի առնելով մարզակառույցների սղությունը, առաջարկվում է մասնավորեցման ցուցակից հանել եւ ԿԳՄՍ նախարարությանը հանձնել Ծիծեռնակաբերդի 5 հասցեում գտնվող մարզակառույցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930