Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակելուց խոսողներ, մի հատ բախտներդ փորձեք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 15,2023 21:44

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիր գործիչների հայտարարություններին։

«Ընդհանրապես կրակելուց խոսողներին, արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ։ Սա առավել եւս հոկտեմբերը չէ, առավել եւս 27-ը չէ։ Սա 2023 թիվն է, սեպտեմբերն է եւ 17-ն է։ Դե մի հատ, կներեք էս կոշտ բառապաշարի համար, բայց մարդիկ կան, որ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում, մի հատ դե բախտներդ փորձեք։ Ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե բախտներդ փորձեք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930