Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն մանիպուլացրեց հասարակությանը՝ Հայկ Մարությանին «խաղի մեջ» մտցնելով. Երվանդ Թարվերդյան

Սեպտեմբեր 15,2023 22:15

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն ամփոփեց մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը գոհ է իրենց վարած քարոզարշավից, դրական սպասումներով է ավարտում քարոզարշավը:

Ի՞նչ ուղերձ են ստացել Երեւանցիներից՝ հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել՝ ամեն ինչ. սկսած բնակֆոնդի բացակայությունից, վերջացրած ջրի հարցերով: Ամբողջ աշխարհը մեզ հետ պատերազմում է մեր ջրային ռեսուրսները վերցնելու համար, մենք այսօր խմելու ջուր չունենք կամ շատ անորակ ջուր ունենք»: Քաղաքացիները դժգոհել են նաեւ աղբահանության որակից, օդի աղտոտվածությունից, նաեւ՝ մայթերի սալիկապատումից, քանի որ քաղաքային ամեն նոր իշխանություն, իր ճաշակին հարմար սալիկներ է սկսում տեղադրել:

Երվանդ Թարվերդյանի գնահատմամբ եւ երեւանի պարբերական սալիկապատումը, եւ կտոր-կտոր ասֆալտապատումը մեծ կոռուպցիան ռիսկեր են պարունակում: Նա կոռուպցիոն ռիսկեր է տեսնում նաեւ նոր ավտոբուսների ձեռք բերման գործընթացում:

Առհասարակ, ամփոփելով քարոզարշավն, ընդհանուր առմամբ, Երվանդ Թարվերդյանը կարծում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում իշխող ՔՊ-ն մանիպուլացրեց հասարակությանը, ըստ էության իր թեկնածուին իբրեւ այլընտրանք առաջարկելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածությունը: Բայց, հույս ունի, որ երեւանցիներն այս անգամ չեն խաբվի: Ամեն դեպքում, կարծում է, որ շատերն իրեն հավատացել են՝ տեսնելով ազնիվ մարդու տեսակ եւ, այս ողջ ընթացքում առաջին անգամ գնալու են ընտրության:

Երվանդ Թարվերդյանն իշխանության վախերով է բացատրում ԸՕ-ում փոփոխությունը, որը թույլ է տալու Երեւանում բնակվող այլազգիներին մասնակցել ընտրությունների: Ասում է՝ երեւանցիների շրջանում ապատիան մեծ է՝ տարբեր պատճառներով, եւ իշխանությունը վախեր ունի, որ մասնակցության նվազագույն շեմ չի ապահովվի. «Հասել են իրենց նպատակին մեր երկիր բոլոր իշխանությունները, վերացրել են ժողովրդի հավատը. դա ամենավատ բանն է, որն արել են բոլոր իշխանություններն՝ իրար հետ»:

50+1 տոկոս ձայն, Երվանդ Թարվերդյանի գնահատմամբ, որեւէ կուսակցություն, այդ թվում նաեւ իշխանականը, չի հավաքելու: Թե հետընտրական ի՞նչ փուլ կլինի՝ կանխատեսումներ չի անում, արդյունքը ցույց կտա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930