Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել

Սեպտեմբեր 16,2023 20:15

Անառիկ ժայռերով, թավ անտառներով և Կարմիր գրքի կենդանական աշխարհով Եղեգիսի կիրճում գործում է «Արևի» հյուրանոցը։

Հյուրանոցի հիմնադիրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Հյուրանոցի տեղանքը Գևորգը պատահական չի ընտրել. այն հարմար է զբոսաշրջիկների գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու համար։ Այստեղ գալիս են հյուրեր, որոնք սիրում են արկածային տուրիզմը։

Հյուրանոցը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Գևորգը հյուրանոցի հարևանությամբ կառուցել է թոնրատուն և բացօթյա սրահ, որտեղ կազմակերպվում են վարպետության դասեր՝ հայկական լավաշի ու գաթայի թխումից մինչև խորովածի պատրաստում։

«Եղեգիսի կիրճը Վայոց ձորի ամենահետաքրքիր և մշակութային ժառանգությամբ հարուստ հատվածներից մեկն է։ Իմ աշխատանքային մուտքը տուրիզմի բնագավառ պատահական է ստացվել։ Երբ սկսեցի տարբեր խմբերի հետ աշխատել, որոնց արշավային ուղղություններն անցնում էին Վայոց ձորով, հաճախ գիշերակացի խնդիր էր առաջանում։ Այսպես ձևավորվեց գաղափար՝ ստեղծել գիշերակացի վայր, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան մնալ։ Հյուրատան 2-րդ հարկը կառուցված է բեռնակիր կոնտեյներներից. ուզում էինք այնպիսի բան անել, որ նորամուծություն կլիներ Հայաստանում։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի՝ համատեղ հայտարարած դրամաշնորհի շրջանակում կառուցեցինք թոնրատուն, գինու մառան և բացօթյա սրահ, որտեղ ամառվա սեզոնին զբոսաշրջիկների համար կարող ենք հյուրասիրություն և վարպետության տարբեր դասեր կազմակերպել»,- նշում է «Արևի» հյուրանոցի հիմնադիր, տնօրեն Գևորգ Գասպարյանը։

Հյուրանոցում աշխատում են տեղացի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք այցելուների համար պատրաստում են տնական ու ավանդական ուտեստներ։

«Արևին» Գևորգի առաջին նախագիծն է, 2-րդը կառուցել է Գոշում, առաջիկայում ցանկանում է ևս մեկը հիմնադրել Լոռիում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930