Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադե

Սեպտեմբեր 17,2023 21:44

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։

Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930