Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր սննդամթերքը քաղաքացու ահազանգով հանվել է վաճառքից և ոչնչացվել

Սեպտեմբեր 18,2023 15:41 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝

  • Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ
  • հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ,
  • սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝

  • ձկան ձողիկներ` 5 կգ,
  • հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930