Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. Հայկ Մարությանի առաջարկն իրավական առումով խոցելի է

Սեպտեմբեր 18,2023 23:10

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային Առաջընթաց կուսակցության  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝

կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի  քաղաքապետի ընտրվելուն:

Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։

Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:

Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե Հայկոն ետ չկանգնի իր էքցենտրիկ և միապետական պայմանից, ապա իր քաղաքական ձեռագրով Մարությանը կնմանվի Մարուքյանին (առանց այն էլ այդ ազգանունները շփոթում ենք)։ Այլ կերպ ասած նա կհանդիսանա նիկոլի Տրոյական ձին ընդդիմադիրների դաշտում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930