Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները փակեցին Գայի պողոտան․ ոստիկանները, հեռացնելով քաղաքացիներին, բացեցին այն

Սեպտեմբեր 26,2023 11:27

Քիչ առաջ քաղաքացիները փակեցին Գայի պողոտան։ Արդեն տեղեկացրել ենք, որ վաղ առավոտից ընդդիմությունն իրականացնում  է անհնազանդության գործողություններ։ Փակվել-բացվել են Երևանի մի շարք փողոցներ։

Երբ ցուցարարքաղաքացիները փակեցին Գայի պողոտան, ոստիկաններն անմիջապես միջամտեցին, որ երթեւեկությունը բացվի։ Անհնազանդություն իրականացնող քաղաքացիները վարորդներին խնդրում էին ներողամիտ լինել․ «Այս անհնազանդության գործողությունները Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքն է»։

Նրանք նաև նշեցին․ «Պայքարը հանուն հայրենիքի է, այսօր արդեն ՀՀ սահմաններն են վտանգված։ Մեր գործողություններն օրինական են և բխում են ՀՀ սահմանադրությունից»։

Ոստիկանների միջամտությամբ՝ բացվեց ճանապարհը։

08։00-ից մեկնարկած անհնազանդության գործողությունների վայրերից Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել շուրջ 60 քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է Ազգային կոմիտեն․ «Այս պահին փաստաբանները և պատգամավորներն այցելում են բերման ենթարկվածներին։ Որոշ ոստիկանական բաժիններում խոչընդոտվում է պատգամավորների տեսակցությունը բերման ենթարկվածների հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930