Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում կտեղակայի Աղետների աջակցության արձագանքման թիմ. Reuters

Սեպտեմբեր 28,2023 22:55

Հինգշաբթի Միացյալ Նահանգները կհայտարարի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների աջակցության արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ճգնաժամին:

Թիմը կգնահատի իրավիճակը, կմատնանշի օգնությունը մեծացնելու առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ տրամադրելու  անհապաղ անհրաժեշտ օգնություն, ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության մեջ, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան փախած ավելի քան 50,000 մարդկանց անվտանգությամբ», – ասվում է Փաուերի հայտարարության մեջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930