Լրահոս
Օրվա լրահոսը

Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 02,2023 09:48
Aram Sargsyan

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը: Ի՞նչ կարող են ամրագրել հիմա։

1) Իրողությունը թարմ է` ազերին չի հասցրել հետքերը մաքրել ու դիտորդական խումբը կամրագրի, որ պատերազմական գործընթացները լայնամասշտաբ են եղել՝ ներառել են գյուղերը և քաղաքները։ Ռազմական գործողությունների լայնամասշտաբ լինելը կարևոր արձանագրում է։

2) Արցախը դատարկվել է, բնակչություն չկա, որն էլ հիմնավորում է, որ Ադրբեջանը իր գործողություններով անհնարին է դարձրել սեփական տանը ազգությամբ հայի ապրելու հնարավորությունը։

3) Եվ ամենակարևորը՝ այդքան մարդու 3-4 օրում հայրենիքը լքելը հնարավոր է միայն ցեղասպանության վտանգի դեպքում… Այս այցը և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու քաղաքական և իրավական հարթությունում Ադրբեջանին պատժելու և Արցախի խնդրին անդրադառնալու համար։

Ադրբեջանը հայտնվել է ցեղասպան երկիր ճանաչվելու վտանգի առաջ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միանշանակ օգտագործելու են այս գործիքը Ադրբեջանի ահաբեկչական ու առավելապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031