Լրահոս
Օրվա լրահոսը

Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան

Հոկտեմբեր 02,2023 13:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանում ավարտվել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործի նախաքննությունը։ Գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին հաղորդում է «Թուրան» ադրբեջանական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023թ․ հուլիսի 29-ին Լաչինում ապօրինաբար տեղադրված անցակետում, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ  հայտարարել էր, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013թ․, ինչից հետո  նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: