Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը պարգևատրել է Էրդողանի փեսա Բայրաքթարին ի նշան արդյունավետ համագործակցության

Հոկտեմբեր 04,2023 12:12

Ermenihaber. Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն և Թուրքիայի տեխնոլոգիական թիմի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սելչուք Բայրաքթարն Ադրբեջանում պարգևատրվել է մեդալով:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Բայրաքթարն արժանացել է Ադրբեջանի քաղաքացիների ծառայության և սոցիալական ինովացիաների պետական գործակալության (ASAN Hizmet) մեդալին՝ ի նշան արդյունավետ համագործակցության:

Մեդալը Բայրաքթարին է հանձնվել ASAN Hizmet-ի նախագահ Ուլվի Մեհդիյեվի կողմից՝  Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած T3 Vakfı-ի և ASAN Hizmet-ի համատեղ գիտաժողովի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031