Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը․ իսրայելաբնակ լրագրող

Հոկտեմբեր 07,2023 14:49

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում:

Ամենահամեստ տվյալներով առնվազն 22 զոհի մասին են խոսում իսրայելյան հեռուստաալիքները: Համասի գրոհայինները, ներթափանցելով բնակավայրեր, ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց՝ հիշեցնելով Բուչայի տեսարանները:

Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան: Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031