Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է քեզ ուղարկել, Ավինյա՞նն է ուղարկել, դանակ ես քաշո՞ւմ վրես»․ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել

Հոկտեմբեր 09,2023 21:33

Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ծեծի է ենթարկվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Չախոյանը տեղեկացնում է, որ իր վրա հարձակվել են երեք անձինք ու բռնության ենթարկել։ «Հենց հիմա ոստիկանություն զանգեք, էս թուրքը տուն գնալիս, հետը երկու տղերք, եկան հարձակվեցին վրաս, ծեծեցին երեք հոգով, սա էլ մոտի դանակն է։ Ո՞վ է քեզ ուղարկել, Ավինյա՞նն է ուղարկել, դանակ ես քաշո՞ւմ վրես»,- իրենց բռնության ենթարկողներից մեկին դիմել է Չախոյանը։

Արթուր Չախոյանը տեղեկացրել է, որ դիմում է ոստիկանություն։

Քիչ անց նրա մերձավորները հրապարակում են արել, որ Արթուր Չախոյանի վրա դանակով հարձակված 3 անձանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել։

«Արթուրին դանակով չեն կարողացել խփել, Արթուրի հետ ամեն ինչ լավ է, Արթուրի ուժն էլ թերագնահատել էին»,- գրել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը պարբերաբար հանդես է գալիս իշխանությունների, մասնավորապես, Երեւանի իշխանությունների գործունեության քննադատությամբ։ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բացահայտել էր, որ սեպտեմբերի 7-ին Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անցկացրած հանրահավաքին մասնակցել են պետական հաստատությունների մեծ թվով աշխատակիցներ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031