Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոփոխվող աշխարհում Հայաստանը շարունակում է մոլորվածի պես իր տեղը փնտրել՝ չունենալով որևէ ռազմավարություն». Մեսրոպ Առաքելյան

Հոկտեմբեր 09,2023 23:33

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խայտառակ վիճակն իր կառավարման, դիվանագիտական ունակությունների իսպառ բացակայության հետևանքն է։

Հայաստանի  արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է հանդիպումներով, ելույթներով, այնինչ անհրաժեշտ է ամենօրյա դիվանագիտական աշխատանք, ինչն անում են բոլոր նորմալ երկրները։

Սակայն, երբ նայում ես մեր դեսպանների ցանկն առաջին հերթին մեզ համար  ռազմավարական կարևորություն ունեցող երկրներում, հասկանում ես, որ նրանք լավագույն դեպքում կարող են քաղաքային գիդ աշխատել։

Դիվանագիտական կորպուսն անհրաժեշտ է համալրել ոչ միայն հմուտ դիվանագետներով, այլ նաև` այդ երկրներում ազդեցություն ունեցող մարդկանցով, որոնց վստահաբար կարելի է գտնել հենց սփյուռքում։

Փոփոխվող աշխարհում Հայաստանը շարունակում է մոլորվածի պես իր տեղը փնտրել՝ չունենալով որևէ ռազմավարություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031