ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, որը վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։
Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։
Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։
Կարդացեք նաև
Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ՝ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից։

















































