Այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է, ինչպես նաեւ հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների առաջադրումների հարցը։
Նիստին չեն մասնակցում «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։
Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն Տիգրան Ավինյանը։ Տեղի ունեցավ բաց քվեարկություն, ավագանու անդամները քվեարկեցին, սակայն ըստ կանոնակարգի՝ քվեարկության համար հատկացված է մեկ ժամ, եւ հայտարարվեց, որ այդ մեկ ժամը պետք է պահպանեն, քանի որ հնարավոր է այդ ընթացքում ավագանու բացակայող անդամները գան նիստին։ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը՝ 32 կողմ, 5 դեմ ձայներով։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություն արեց․ «Հանրապետություն» խմբակցությունը քվեարկեց Երեւանում իշխանություն ձեւավորելու օգտին, քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին եւ Հայաստանի հանրապետության անկախության եւ ինքնիշխանության օգտին»։
Կարդացեք նաև
«Հանրային ձայն» խմբակցությունից նիստին մասնակցում են 5 անդամներ, քանի որ նրանց ղեկավար Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ մյուս անդամը՝ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 24 անդամով, «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 անդամով, «Հանրապետություն»-ը՝ 8 անդամով, «Հանրային ձայն»-ը՝ 7 եւ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 անդամներով։
«Հանրային ձայն» խմբակցությունից նիստին մասնակցում են 5 անդամներ, քանի որ նրանց ղեկավար Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ մյուս անդամը՝ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
Հիշեցնենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց»-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկությունը՝ կամ իրեն՝ Մարությանին առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ գնալ նոր ընտրությունների, չհաջողվեց, Մարությանը չընդունեց «Հանրային ձայնի» ղեկավար Վարդան Ղուկասյանի առաջարկությունը՝ վերահսկող վարչությունները տալ «Հանրային ձայնին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

















































