«Ես չեմ կիսում այդ տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Պրահայում այդ փաստաթուղթը եւ դրան հետեւեց Արցախի անկումը: Պատերազմը տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս: Սա կանոն է»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը պատասխանելով հարցին՝ ինչպես են աշխատելու ՔՊ-ի հետ, որի ղեկավարի քաղաքականության՝ Պրահայում ստորագրած փաստաթղթի հետեւանքով Արցախը հիմա Ադրբեջանն է վերահսկում, արդյոք ինքն իր հետ հա՞շտ է լինելու։
Զեյնալյանի ներկայացմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է՝ սկսած 2004 թվականից եւ նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ․ «Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ Հայաստանը ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց։ Դա մեր բոլորի կողմից թույլ տրված (անկախ անհատներից) սխալի հետեւանք էր՝ անկախ անհատներից։ Ոչ, ես ինձ հետ հաշտ չեմ լինելու, եւ պայքարելու եմ նրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները՝ այդ թվում առաջնահերթությամբ՝ կյանքի, պատվի, արժանապատվության իրավունքը պահպանված, ապահովված ու երաշխավորված լինի։ Որեւէ մեկը կարո՞ղ է հաշտ լինել դրա հետ։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք։ Օգտագործելու ենք բոլոր այն գործիքները, որն ունի կառավարչական գիտելիքը»։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

















































