Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Հոկտեմբեր 10,2023 16:54

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են`մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:

Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը,  նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031