Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ այս փուլում ևս ձեռքբերումների շրջան կլինի». Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Հոկտեմբեր 10,2023 18:09

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին:


Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Դուք Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել եք նաև 2010-2014 թվականներին, և սա Ձեզ համար գործունեության նոր ոլորտ չէ: Վստահ եմ՝ այս փուլում ևս թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ ընդհանրապես բուհական համակարգի համար ձեռքբերումների շրջան կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ «ՀՀկրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի» շրջանակում ներկայում Կառավարությունն իրականացնում է կրթական լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանների հետ համագործակցությունը:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները և իր հերթին պատրաստակամություն հայտնել աջակցել կրթական բարեփոխումներին՝ կարևորելով ընթացող բարեփոխումների հետ համահունչ լինելու ՀԱՀ որդեգրած մոտեցումը։

Ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվել են նաև ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031