Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով

Հոկտեմբեր 17,2023 23:59

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 17․10․2023 թ․ Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտման փաստը, նշելով որ ՀՀ-ն պարտավորվում է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

2010թ․-ին Մ․Դիմաքսյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում՝ իր ծառայակցի՝ Գ․Ա․-ի կողմից։

Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան նախ զինվորական բեռնատարով են փորձել են տեղափոխել հիվանդանոց, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 2012 թվականի փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել միայն Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի վերջինս խախտել է հրազենից օգտվելու կանոնները։

Դիմաքսյանի շահերը ներպետական դատարաններում և հետագայում նաև ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանձին փաստաբան՝ Արայիկ Զալյանի։

Դիմաքսյանի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը: Դիմաքսյանի մահը հետևանք է  զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես, դեպքի օրը զորամասի և հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի և սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին, պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։

Դատարանը գտնում է, որ ՀՀ-ն խախտել է Դիմաքսյանի ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, որի համար Դիմումատուին պետք է փոխհատուցի 30․000 եվրո։

 Վճռի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031