Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության վեկտորի փոփոխությունը կբերի լուրջ խնդիրների: Հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար. Արշակ Կարապետյան. News.am

Հոկտեմբեր 20,2023 12:26

ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ NEWS.am-ը զրուցել է քաղաքական պայքարի մեջ ներգրավվելու, հայ-ռուսական հարաբերությունների և իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունների մասին:

-Ձեր ուղերձում Դուք մի քանի անգամ օգտագործել եք «պետության և քաղաքացու անվտանգություն» հասկացությունը։ Կարծես թե Ձեր՝ որպես պաշտպանության գերատեսչության նախկին պետի, և Հայաստանի ներկայիս իշխանությունների պատկերացումները անվտանգության մասին տարբեր են։

-Ազգային անվտանգության ապահովման հարցերում իմ տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ այն պարզ պատճառով, որ նրանք, մեղմ ասած, կոմպետենտ չեն այս հարցում։ Նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն։ Իսկ ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը։ Վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների։ Դա անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստանի Դաշնություն մեր արտադրանքի արտահանմանը, ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարմանը և դրա արժեքին։ Իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։ Մենք տասնամյակներ շարունակ կառուցել ենք մեր երկրի անվտանգության համակարգը։ Այս համակարգը 30 տարուց ավելի խաղաղություն է ապահովել մեր հողում։ Միաժամանակ, այն դեռ բավական արդյունավետ է Թուրքիան զսպելու հարցում։ Եվ սա ամենակարեւոր գործոնն է։ Բայց քանի որ մենք հիմա հստակ հասկանում ենք, որ Ադրբեջանի առումով այն թերի էր, մենք պետք է բարեփոխենք ունեցած համակարգը, այլ ոչ թե քանդենք այն։ Մենք վեկտորներ փոխելու և անվտանգության նոր համակարգ ստեղծելու ժամանակ չունենք։ Մենք պարտվեցինք Արցախում, որը դեռ կարող ենք վերադարձնել, բայց նաև Հայաստանը կորցնելու իրական վտանգ կա։

Չհասկանալով, թե ինչ համապարփակ հասկացություն է քաղաքացու անվտանգությունը, իշխանությունները հայտարարում են, որ քաղաքացիական անձանց ոչինչ չի սպառնում։ Միաժամանակ, նրանք պաշտոնապես ընդունում են, որ մահացել է 18 մարդ, որից 6-ը երեխաներ են, ավելի քան 200-ը՝ հիվանդանոցներում, 100-ից ավելին ծանր վիճակում են, 11-ը՝ ծայրահեղ ծանր։ Ձեր կարծիքով, եթե քաղաքացուն կյանքին սպառնալով բռնի կերպով վտարում են իր տնից կամ ստիպում են ընդունել թշնամական երկրի քաղաքացիություն, իշխանությունները գիտակցու՞մ են, որ դա անվտանգության սպառնալիք է։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։

-Հայաստանում միանշանակ չեն ընդունվել Ն. Փաշինյանի հայտարարությունները, թե Արցախը կորցնելու հարցում մեղավոր են Պուտինը, ռուս խաղաղապահները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, նույնիսկ հայկական բանակը։ Ըստ Ձեզ, ո՞վ է պատասխանատու հայ ժողովրդի համար այս պատմական աղետի և ողբերգության համար։

-Միանշանակ՝ մեր երկրի ղեկավարությունը։ 2018-ին գալով իշխանության՝ մեր պետության ղեկավարը կարծում էր, որ երկու ուժ կա, որ կարող է իրեն հեռացնել պաշտոնից․ Արցախն ու բանակը։ Նա երկուսից էլ ազատվեց ։ Եվ ինչքանո՞վ է օրինական այլ պետությունից պահանջել, որ պաշտպանի քո երկիրը: Եթե ​​դու ինքդ չես պաշտպանում քո երկիրը, քո քաղաքացիներին, արդյո՞ք դա պետք է այլ երկրին։ Կարծում եմ՝ երկրի ղեկավարությունը պետք է լուրջ պատասխանատվություն կրի Արցախի համար, և կկրի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031