Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մի ողջ զանգված կարող է գիշեր-ցերեկ վայրահաչել արցախցիների հասցեին, վիրավորել ու հայհոյել, ատելություն տարածել եւ բռնության կոչեր անել ու մնալ անպատիժ․ «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2023 09:21

Իշխանամետ լինելով կարելի է մարդու վրա կրակել, մարդ ծեծել եւ մնալ ազատության մեջ, իսկ եթե ընդդիմադիր ես, ապա քո մի անմեղ արտահայտությունը կարող են մեկնաբանել որպես բռնության կոչ եւ քեզ կալանավորել: Եթե անգամ նման հայտարարություն էլ չես արել, մի կիսագրագետ եւ անբարոյական քննիչ մեղադրականում կարող է գրել, որ քո խոսքը մարդիկ կարող էին որպես բռնի գործողություններ անելու կոչ ընկալել, եւ դա հիմք կլինի, որ քեզ կալանավորեն:

Եվ հակառակը` մարդաչնման մի ողջ զանգված կարող է գիշեր-ցերեկ վայրահաչել արցախցիների հասցեին, վիրավորել ու հայհոյել, ատելություն տարածել եւ բռնության կոչեր անել ու մնալ անպատիժ:

Իրենք` բարձր իշխանության ներկայացուցիչները, կարող են աքացի տալ` կամերաների առաջ, եւ նույն՝ այդ կիսագրագետ ու ստրկամիտ քննիչը կարող է որոշել, որ «մեկ հարվածը ծեծ չէ», ու գործ չհարուցել: Կարող են թքել մարդկանց վրա ու անպատիժ մնալ: Կարող են ասֆալտ կերցնելու, քաղաքական հակառակորդներին «շինելու» սպառնալիքներ հնչեցնել, եւ դա բռնության կոչ չդիտարկվի:

Պարզ է, որ իշխանության մեջ եւ մոտ գտնվողները միշտ ավելի պաշտպանված են, քան շարքային քաղաքացիները, առավել եւս` ընդդիմադիրները: Բայց գոնե նախկինում իշխանությունները դեմոկրատ եւ օրինապահ չէին ներկայանում, ժողովրդի ծոցից ելած ու հասարակ մարդու կերպարի մեջ չէին ծպտվում, օրինականությունից եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունից այսքան չէին ճամարտակում:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930