Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ում Գևորգյանի մահվան դեպքի, շտապօգնության ժամանման և կալանավորումների մասին

Նոյեմբեր 12,2026 16:14 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տեսախցիկի արձանագրած կադրերի համաձայն՝ համապատասխան ՔԿՀ-ի միջանցքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հետևյալ իրադարձությունները․ ծառայողը խցից ստացված գանգատից հետո մոտեցել է, կանչել բուժսպասարկումն իրականացնող անձին, որն այնուհետև մտել է խուց։ Կանչվել է շտապօգնություն։ Ըստ արձանագրված կանչի և ժամանման ժամանակի՝ շտապօգնությունը ՔԿՀ է մուտք գործել 16 րոպե անց».- այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հանգամանքներին անդրադառնալով՝ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Շատ լավ է, որ ընդդիմությունն այսքան բարձրաձայնում է մահվան դեպքի մասին։ Դա ստիպում է մեզ ավելի աչալուրջ լինել։ Դա շատ լավ է, բայց վատ է, որ խոսում են միայն մեկ մահվան դեպքի մասին։ Մենք բոլոր մահվան դեպքերով ենք անհանգստանում։ Սա տարվա ընթացքում մահվան 4-րդ դեպքն է։ Յուրաքանչյուր մահվան դեպքով ուսումնասիրություններ են տեղի ունենում, հարուցվում են քրեական գործեր։

Անձամբ առողջապահության նախարարի հետ եմ խոսել։ Հարցրել եմ ՝ Գևորգյանի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության մասին նշում եղել է՝ ասել է՝ ոչ։ Բժշկական քարտերում համապատասխան գրառումներ առկա չեն եղել։ Դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված որևէ նշում չի կատարել։

Անձը որևէ բողոք չի ներկայացրել։ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում կրկին չի բողոքել, չի նշել որևէ խնդրի մասին։ Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, հենց այդ ժամին»,- հավելեց Գալյանը։

Հետո նա Գևորգյանի մահվան դեպքից սահուն անցում կատարեց այն հարցին, թե ինչի համար էր նա հայտնվել ՔԿՀ-ում.

«Ինձ թվում է՝ կոնկրետ այդ դեպքի համար հասարակությունը գիտի՝ ինչի համար է անձը կալանավորվել։ Տեսախցիկների առջև ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործով է կալանավորվել։ Գործ ունենք դժբախտ պատահարի հետ, իրավական գնահատականը քննության ընթացքում կտրվի»։

Լրագրողի դիտարկմանը, թե բոլոր նախորդ դեպքերում կաշառք չի եղել, մարդկանց աշխատավարձերն են բաժանվել, բացի այդ՝ քննությունը չի պարզել՝ կաշառք է եղել, թե ոչ, և արդեն մեղավոր են համարում անձին, արձագանքեց․

«Ես որևէ մեկին չեմ մեղադրում։ Մեզ համար խիստ անցանկալի են մեծ թվով կալանավորումները։ Սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մեր գործընկեր գերատեսչությունների հետ։ Սա ունի ոչ միայն մարդասիրական բացատրություն, այլև գերատեսչության ղեկավարի էգոիստական մոտեցում է։ Ես չեմ ուզում, որ կալանավորները շատ լինեն, որովհետև քրեակատարողական հիմնարկների հնարավորություններն անսահմանափակ չեն։ Կալանավորողը ես չեմ»։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե կալանքները Փաշինյանի ցուցումների հետևանք են՝ Գալյանը չհամաձայնեց․

«Մի շարք, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ կան, որոնք տնային կալանքի տակ են կամ որոնց նկատմամբ վարչական վերահսկողություն է կիրառված»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30