Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախկին իշխանությունները համակարգային կոռուպցիան արմատախիլ անեին, այսօր մի քանի անգամ ավելի կտայինք պաշտպանության բյուջեին»․ Խաչատուր Սուքիասյան

Նոյեմբեր 16,2023 10:36

«ՀՀ-ում բյուջեն հավաքագրվում է այն պայմաններում, որ երկրում չկան մենաշնորհներ, ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել եւ հարկեր վճարել»,- այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Ըստ նրա՝ քաղաքական թիմն ունի քաղաքական կամք, սկզբունքայնություն։ Նրա խոսքով՝ 2017 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն եղել է 210 մլրդ դրամ, 2024 թվականի համար 555 մլրդ դրամ է նախատեսված։ Եվ սա կառավարության քաղաքականության արդյունքում է, ասաց Սուքիասյանը։

«Ի՞նչ է կատարվում ծախսային մասով։ Եթե մեր նախկին իշխանությունները համակարգային կոռուպցիան այնպես, ինչպես այսօր է, արմատախիլ արած լինեին, ապա մենք կունենայինք ասֆալտով փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեին։ Դպրոցներում այնպիսի պայմաններ են եղել, երեխաները չեն ցանկացել գնալ դպրոց։ Այսօր վերանորոգվում են, պայմանները լավ են, մնում է դաստիարակներին ավելի վճարել, որպեսզի կարողանան կիրթ սերունդ դաստիարակել։ Մենք հիմա որ հաշվարկ ենք անում, տեսնում ենք՝ ՀՀ-ում 30 տարվա ընթացքում կրթական համակարգի կոռումպացված լինելու պատճառով այսօրվա ՀՆԱ-ն, բյուջեն դա հենց կապված է նախկին 30 տարվա կրթված հասարակության հետ։ Եթե կրթությանը տայինք, այսօր ավելի մեծ բյուջեի կունենայինք, ավելի մեծ ՀՆԱ կունենայինք, որովհետեւ ավելի բարձր հավելյալ արժեք կստեղծեինք ՀՀ-ում։ Դա չի եղել, հիմա գալիս ու մեզ մեղադրում եք մի բանի մեջ, որը դուք եք ստեղծել։ Եթե մենք այսօր այդ գումարները չհատկացնեինք ճանապարհաշինությանն ու դպրոցաշինությանը, մի քանի անգամ ավելի կտայինք պաշտպանության բյուջեին, նոր ու արդիական սարքավորումներ կբերեինք, բայց այդ գումարները գնում են հասարակ ճանապարհ կառուցելու համար»,- ասաց Սուքիասյանը։

Նա հավելեց, որ բարեփոխումները դանդաղում են, բայց կան նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ 25-30 տարվա ոլորտներ կան, եւ նոր օրենսդրությունը չի նպաստում այդ ճյուղերի զարգացմանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե խորհրդային տարիներին շինարսրությոնը նորմալ կատարվեր՝երկրաշարժից այնպիսի փլո ւզումներ չլինեին ՝նախկին իշխանությունները ստինված չլինեին աղետի գոտում հարյուրավոր միլիարդներ չծախսեին՝ավելի մեծ միջոցներ կտրամադրվեր ճանապարհների մանկապարգեզների դպրոցների՚բանակի համար։Թե՞աղետի գոտի չի եղել ւ այն չի վերականգնվել՝մեր ամենամեծ թերությունը հիշողության կորուստն է։ Օրինակ ես հիշում եմ՝Երեւվանի կենտրոնում ինչ «օբեկտ» ի մոտով անցնում եինք՝ասում եին Գրզոինն ա՝բա՞

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930