Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զինվորի հավաքական կերպարը եղել և մնում է մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի առանցքային կերպարներից մեկը. Մարզպետ Արարատ Գրիգորյան

Նոյեմբեր 22,2023 22:50

Նոյեմբերի 21-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը կազմակերպել էր «Հայ զինվորին, հայրենիքին» խորագրով միջոցառում , որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ուժային կառույցների, կրթական, մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ։

Թեև միջոցառումը հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի անմար հիշատակին, սակայն այն ներկայացնում էր Արցախյան ազատամարտի բոլոր ժամանակների հերոսապատումը, վերելքների և վայրէջքների, մաքառումների և հերոսական նվաճումների դժվարին ուղին, հայ զինվորի բացառիկ կերպարը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ հայ զինվորի հավաքական կերպարը եղել և մնում է մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի առանցքային կերպարներից մեկը, ուժի և հաղթանակի մարմնավորումը, հայրենիքի թեման՝ հավերժական և հոգեհարազատ, իսկ զոհվածների հիշատակը, անօրինակ սխրանքները, թողած անավարտ գործերը պարտավորեցնում են համախմբվել ազգային գաղափարների շուրջ, նորովի վերարժևորել մեր անցյալի դասերը և իրականացնել նրանց երազանքները։

Միջոցառման գեղարվեստական կատարումները հիացմունք և հուզիչ պահեր պարգևեցին ներկաներին։

Միջոցառման խորհրդին համահունչ՝ կազմակերպվել էր նաև թեմատիկ ցուցադրություն։

Վերջում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930