Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ

Նոյեմբեր 29,2023 10:47

«Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ– ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։

Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով ներկայացվում է Երևան քաղաքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը:

Առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր, ինչը ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930