Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց սրտերն ու ուղեղները՝ Նիկոլի կեղծիքներին հանուն մի փոր հացի գերության տված շատ գործիքներ». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 02,2023 21:09
qaxbantarkyal

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղղված 5 հարցերից 4-րդը, որ ուղարկվել էր Բրյուսելից, հետեւյալն էր՝  ի՞նչ կանի ՀՀԿ-ն հասարակության բեւեռացումը, սեւերի եւ սպիտակների բաժանումը հայերի միջից հանելու համար: «Հայաստան Նիկոլից հետո. ՊոստՆիկոլ կոնցեպտի շուրջ մտորելիս եւ հիմա» ես հոդված եմ պատրաստում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, շնորհակալ կլինեմ, եթե ծանոթանաք եւ արձագանքեք իմ պատկերացումներին: Ակնհայտ է մի բան, եթե մենք չհաջողենք ներսում վերականգնել մեզ միավորող արժեքները, ապա դրսում մրցունակ լինել չենք կարող»,-առցանց հարթակում այսպես է հնչել Արմեն Աշոտյանի պատասխանը նշյալ հարցին:

Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանույշ Մովսիսյանն էլ հետեւյալ հարցն էր ուղղել ՀՀԿ փոխնախագահին. «Ինչո՞ւ է ձեզ Նիկոլը պահում բանտում, վախենո՞ւմ է, եթե այո, ապա ինչի՞ց, ըստ ձեզ»: Ի պատասխան Արմեն Աշոտյանը հետեւյալ կերպ է արձագանքել. «Իմ ազատազրկվելու կես տարվա պատմության մեջ, կարծում եմ, միախառնված են մի շարք գործոններ: Նիկոլի կողմից ակնհայտ վրեժխնդրության, նրան սպասարկող ռեպրեսիվ ապարատի պնակալեզության եւ ծառայամտության, իշխող թայֆայի կողմից ինտելեկտուալ եւ բովանդակային սնանկության, ինչպես նաեւ ուրիշներին վախեցելու ցանկության, «խելոք մնացեք թե չէ Աշոտյանի նման կնստացնենք» բանաձեւով է պայմանավորված:

Հուսով եմ՝ իմ ազատազրկվելը ոչ թե վախեցրել է Փաշինյանի դեմ պայքարող իմ հայրենակիցներին, այլ լրացուցիչ խթանել այդ պայքարին: Բոլոր դեպքերում, ես բանտախցում ավելի ազատ եմ, քան իրենց հոգիները, սրտերը, ուղեղները՝ Նիկոլի ստերին, կեղծիքներին հանուն մի փոր հացի գերության տված շատ գործիքներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031