Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութում ադրբեջանցի փորձագետը նշում է, թե գաղտնի եղել է Երևանում և նկարահանումներ իրականացրել

Դեկտեմբեր 05,2023 17:07

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, որ գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահանումներ իրականացրել՝ նշելով, թե այցելել է այն վայրեր, որտեղ ծնվել է ու մեծացել՝ Կոմիտասի փողոց, Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ գտնվող շենքերից մեկը։

«Ես դա արեցի, եղա  այնտեղ 35 տարի հետո: Կարելի է ասել, որ ես առաջին ծիծեռնակը դարձա խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի  մեր ծրագրի իրականացման: Ես վերադարձա իմ «հայրենիքը»»,- ադրբեջանական Minval.az-ին պատմել է նա՝ նշելով, որ տեղի բնակիչներից ոչ ոք չի իմացել իր այցի մասին։

«Երևանցի Թելմանը», որը Ֆեյսբուքում  հանդես էր գալիս Иреван Агрыдаг անվան տակ, Լաչինի միջանցքը փակող ակտիվիստների շարքում էր:

Նա լուսանկար ունի նաև 2004 թվականին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հետո Ադրբեջանում հերոսացված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031