Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է IT Intellectual Cup-ի հաղթողը

Դեկտեմբեր 12,2023 13:14

Երևանում տեղի ունեցավ IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։

Առաջնությունն անցկացվեց սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Առաջին տեղը զբաղեցրեց Synopsys ընկերության թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Picsart-ի, իսկ երրորդ տեղում Osensus-ի թիմը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

«Ունենալով համայնքային զարգացումը որպես ռազմավարական նպատակ՝ մշտապես կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել, ձևավորել ամուր համայնք, ինչպես նաև հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ սատար կանգնել մի շարք կարևորագույն համահայկական ծրագրերի, ինչպիսին է Ազատազէնը։ Նշենք, որ IT Intellectual Cup-ը տարեցտարի ավելի մեծ ճանաչում ու համբավ է վայելում։ Այս տարի խաղին միացել են 57 թիմեր, ինչը, իհարկե, շատ ողջունելի է»,- նշում է IT Intellectual Cup 2023-ի կազմակերպիչ Լիլիթ Հակոբյանը։

Նշենք, որ IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019 թ․։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031