Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ 10 հազար հոգի եւ չի ծառայում, եւ չի դատվում, եւ փող չի վճարում»․ Հայկ Կոնջորյան

Դեկտեմբեր 12,2023 14:58

«Այս պահի դրությամբ զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող շուրջ 10 հազար հայրենակիցներ ունենք։ Այդ մարդիկ չեն ծառայել բանակում, հետեւաբար, նշանակում է, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Բայց այդ 10 հազարից մոտավորապես 4-5 հոգի են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ ստացվում է՝ 10 հազար հոգի եւ չի ծառայում, եւ չի դատվում, եւ փող չի վճարում։ «Էմոցիաները ու հայրենասիրությունը հլա դնենք մի կողմ, բայց պետության տեսանկյունից, երբ ինքն ուզում է արձանագրել՝ ո՞նց է կառավարում այս պրոցեսը, պետությունը չի կարողանում այնպես անի, որ այդ մարդիկ ծառայեն, չի կարողանում այնպես անի, որ այս մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն, եւ այս մարդիկ նաեւ փող չեն տալիս։ Սա կարեւոր խնդիր է, որը պետությունը պետք է լուծի»,- ասաց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ այս 10 հազար հետախուզվողների առկայությունն ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը։ «Դրա համար մենք չպետք է վերագրենք այս օրենքին մի բան, ինչն ի բնե այն չի փորձում կարգավորել։ Ես առաջարկում եմ, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների եւ կառավարության գործընկերների հետ համապարփակ քննարկումներ արվեն, որովհետեւ շատ կարեւոր հարցադրումներ են հնչել»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031